Հայրը կտրել է ցուցամատը՝ կարճ ցուցամատով որդուն աջակցելու համար


22:00 , 27 դեկտեմբեր, 2017

Reddit-ի օգտատերերից մեկը կիսվել է իր և իր հայրիկի ձեռքերի լուսանկարով։ Առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան չկա, սակայն ուշադիր նայելիս կարելի է նկատել, որ երկու տղամարդկանց ցուցամատերը սովորականից կարճ են։

«Հայրիկի մատը կտրել են, երբ ես 10 տարեկան էի, իսկ ահա այսպիսի մատով ծնվել եմ ես»,-գրել է տղան։

Լուսանկարի հրապարակումից հետո ակտիվ օգտատերերը հիացական մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ տղան պետք է հպարտանա այդպիսի հայրիկ ունենալու համար։