Ասֆալտի ֆիդայիներ ունեցել էինք, հիմա էլ բորդյուրի հերոս ունենք


16:35 , 24 ապրիլ, 2013

Գասպարիի էջում մի շարք գրավոր հոգետվայտանքների արանքում մեկ էլ աչքովս ընկավ. «Ինձ անվանեց Սատանա...  
Թող ՎԳ-ը իմանա, որ ուրեմն Սատանաներ են Ժիրայրը, Սասունը, Հովիկը, Հուսիկը, ... Մոնթեն, ... բոլոր նրանք, ում ապրած կյանքը եւ անցած ճանապարհը տոգորում են իմ հոգին...»: Գասպարին է գրել՝ նկատի ունենալով Վովա Գասպարյանին: Իհարկե ողբերգություն է, երբ բորդյուրին ինքնահավասարվողները իրենց կարող են թույլ տալ հրապարակայնորեն իրենց համեմատել ազգային հերոսների հետ: Իհարկե անբարոյականություն է, երբ նման դավադրության ջրաղացին ջուր լցնողներ էլ կան: Դուք մի հատ Գասպարիի էջի գրառումները «հավանողներին» նայեք: Իմ խեղճ ժողովուրդ, ասֆալտի ֆիդայիների հոգսը չթոթափած՝ հիմա էլ նոր խայտառակություն` բորդյուրի հերոսներ: (