Լեւոն Տեր-Պետրոսյանը չայցելեց Ծիծեռնակաբերդ


15:52 , 24 ապրիլ, 2013

Այսօր` ժամը 13-ի սահմաններում, ՀԱԿ պատվիրակությունը Սարյանի արձանից քայլերթով հասավ Ծիծեռնակաբերդ: Ավանդաբար կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այստեղ է միանում իր կուսակիցներին: Սակայն այս անգամ նրանց միացել է միայն առաջին նախագահի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի մեկնաբանմամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է:

Հիշեցնենք, որ  այսօր առավոտյան ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը միանալու է կուսակցության այցին: