Նախագահի այցը Վրաստան ՀՀ կողմից «և․․․և»-ի քաղաքականության մասին գործնական ներկայացման ամփոփումն էր


22:55 , 26 դեկտեմբեր, 2017

Նախագահի այցը Վրաստան Հայաստանի կողմից «և․․․և»-ի քաղաքականության մասին գործնական ներկայացման թերևս այս տարվա ամփոփումն էր:

2017-ը Հայաստանի կողմից մշտապես բարձրաձայնվող արտաքին քաղաքական կուրսի իրականացման տարին էր: Այն գործիքակազմը, որին այսօր տիրապետում է մեր երկիրը, շահավետ է ոչ միայն մեզ, այլ տարածաշրջանի՝ համագործակցության պատրաստակամ երկրների համար: Որպես ընձեռված հնարավորությունների տնօրինող՝ փոխգործակցության նախաձեռնողականությունը պետք է մեզանից սկսվի, ինչն էլ, ըստ էության, արվեց ողջ տարվա ընթացքում Իրանի հետ ԱՏԳ-ների և մի շարք այլ հարցերի շուրջ բանակցություննեի ընթացքում, և Վրաստանի հետ՝ վերջին այցով:

Կարելի է ակնկալել, որ եկող տարին այս տարվա տրամաբանական շարունակությունը պետք է լինի, միայն թե արդյունքներն ավելի շոշափելի պիտի լինեն։