Անջելինա Ջոլին դեմ է տոներին Բրեդ Փիթի հետ երեխաների հանդիպմանը


18:30 , 26 դեկտեմբեր, 2017

Արդեն երկու տարի է, ինչ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն առանձին են անցկացնում տոները։

Պարզվում է, որ հենց դերասանուհին է դեմ հանդես գալիս այն բանին, որպեսզի երեխաները հանդիպեն հոր հետ։ Նա չի ցանկանում ամանորյա տոներին երեխաներին թողնել Փիթի մոտ։

«Նա զայրանում է, երբ մտածում է, որ տոնին երեխաները կողքին չեն լինելու, այդ իսկ պատճառով պատրաստ է ամեն ինչի, միայն թե նրանց չտա Բրեդին»,- լրագրողների հետ կիսվել է ներքին աղբյուրը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ նախկին ամուսինները պատրաստ են վերամիավորվել հանուն երեխաների և միասին դիմավորել Սուրբ ծնունդը, ինչն այդպես էլ տեղի չի ունեցել։