Դուք խմում եք սուրճը դատարկ ստամոքսի՞ն․ մենք ձեզ կպատմենք, թե ինչու չի կարելի այդպես անել


12:20 , 26 դեկտեմբեր, 2017

Շատ մարդիկ, դեռ աչքերը չբացած, եփում են իրենց համար մեկ բաժակ սուրճ։ Այդ մարդկանց խոսքով՝ այն օգնում է արթնանալ և առույգանալ։

Սակայն այդ առավոտյան գործընթացն իր մեջ պարունակում է վտանգ։

Ահա թե ինչու դատարկ ստամոքսին չի կարելի սուրճ խմել։

Երբ սուրճը հասնում է դատարկ ստամոքսին, այնտեղ սկսում են արտադրվել աղաթթուներ։ Դա նպաստում է գաստրիտի, խոցի և այլ հիվանդությունների առաջացմանը։

Մեկ բաժակ սուրճից հետո ստամոքսում սննդի վերամշակումը նվազում է մի քանի անգամ։ Դա բերում է նրան, որ մարսողական համակարգը չի կարողանում մարսել սպիտակուցները, որն էլ բերում է առողջական խնդիրների։

Երևի թե ձեզ մոտ հաճախ է առաջանում փքվածություն ստամոքսում կամ բորբոքում մարսողական համակարգում։

Որոշ մասնագետներ հաստատում են, որ սուրճը դատարկ ստամոքսին կարող է  հանգեցնել ստամոքսի քաղցկեղի։

Ի՞նչ անել։

Կերեք գոնե մեկ կտոր հաց մինչև սուրճը խմելը։

Թույլատրվում է խմել սուրճը կաթով կամ սերուցքով։ Այդպես այն հայտնվում է ձեր ստամոքսում սննդի հետ։