«Ժողովուրդ»․ ՀՀԿ-ն հասկացրել է՝ ապագա կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքի համար «ազատ տեղ չկա»


10:30 , 26 դեկտեմբեր, 2017

«Մինչև վերջերս «Ծառուկյան» դաշինքում շատերը համոզված էին, որ 2018թ. ապրիլից հետո իրենք կդառնան իշխող կոալիցիայի անդամ: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ՀՀԿ-ն հենց առաջին դեմքով արդեն հասկացրել է որոշ շրջանակների` ապագա կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքի համար «ազատ տեղ չկա», ու մտադիր են հետայսու ևս կոալիցիոն գործընկերությունը շարունակել միայն ՀՅԴ-ի հետ: Որպես պատճառաբանություն նշվել է, որ եթե «Ծառուկյան» դաշինքը ևս իշխանության մաս կազմի, խորհրդարանում բավական տխուր պատկեր կարող է ստեղծվել. ընդդիմադիր դիրքերից հանդես կգա միայն «Ելք» խմբակցությունն իր 9 պատգամավորով: Մինչդեռ հարկավոր է միջազգային հանրությանը ցույց տալ, թե խորհրդարանում ոչ թե մեկ, այլ երկու ընդդիմադիր ուժ կա: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել դաշինքի ապագային առնչվող հարցերի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: