ԱՄՆ-ում ալիգատորը մեկ ցատկով հայտնվել է զբոսաշրջային նավակում


22:00 , 25 դեկտեմբեր, 2017

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ալիգատորը մեկ ցատկով հայտնվել է զբոսաշրջիկներով լի նավակում, որը խրվել էր ափամերձ ծանծաղուտում։ Միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։

Մոտորանավակը ցեխի մեջ էր խրվել ալիգատորից մի քանի մետր հեռավորության վրա։ Կադրի հետևից լսվում է տղամարդու ձայն, որն առաջարկում է հարվածել ալիգատորի մեջքին։ Հանկարծակի կատարած մեկ ցատկով գիշատիչը հայտնվել է նավակում։ Վախեցած զբոսաշրջիկները վազել են նավի հետնամաս։

Ալիգատորը խրվել է ճաղավանդակների արանքում և արդյունքում նետվել ջուրը։