Armtimes.com-ը գրում է.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից իրականացված՝ մինչև 2004 թվականն ընկած ժամանակահատվածում «Գյումրու ապակու գործարան» ՓԲԸ-ում թվով 15, Գյումրու «Նիվա» ՍՊԸ-ի թվով 8 և Գյումրու թիվ 30 դպրոց ՊՈԱԿ-ի թվով 9 անձանց աշխատանքային գրքույկներում կատարված գրառումների հավաստիության ստուգման արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ստուգման արդյունքների ուսումնասիրման հիման վրա ՀՀ Շիրակի մարզի դատախազության կողմից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի ոստիկանության համապատասխան բաժիններ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ այդ քաղաքացիների անվամբ լրացված աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, որ նրանք տարբեր ժամանակահատվածներով և տարբեր հաստիքներով ընդունվել են նշված ընկերութուններ, ապա մի քանի տարվա աշխատանքային ստաժ ձեռք բերելուց հետո տարբեր հիմքերով ազատվել աշխատանքից, ինչի մասին գրառումներում առկա է ստորագրություն և կլոր կնիքի դրոշմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։