Ռիտա Սարգսյանը` սահմանին զոհված Ազատ Ասոյանի եղբոր նշանադրությանը (Photo)


10:52 , 25 դեկտեմբեր, 2017

Մի քանի օր առաջ հանրապետության առաջին տիկինը ներկա է եղել սահմանին զոհված զինվոր Ազատ Ասոյանի եղբոր նշանադրության արարողությանը։ Ռիտա Սարգսյանը խնջույքին մասնակցել է Ասոյանների հրավերով։

Հիշեցնենք, որ հանրապետության առաջին տիկինը նրանց առաջին անգամ չէր այցելում։ Ազատի մահից հետո առաջին տիկինը նրանց հետ կիսել է վիշտը, սփոփել, անհրաժեշտ պահերին նրանց կողքին է եղել։ Հիմա արդեն նրանց հետ կիսում է նաև ուրախության պահերը։ Արարողությունից մի քանի լուսանկարներ ենք ներկայացնում  ստորև.