1991թ. այս օրը ԱՄՆ-ն ճանաչեց Հայաստանի անկախությունը


10:37 , 25 դեկտեմբեր, 2017

1991թ. հունվարի 25-ի երեկոյան, երբ ամերիկացիները նշում էին Սուրբծննդյան տոնը, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն իր ամանորյա ուղերձում հայտարարեց. «ԱՄՆ-ն ճանաչում է Ուկրաինայի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անկախությունը։ Բոլոր այս պետությունները հստակ հանձնառություններ են ստանձնել։ Մենք շատ արագ դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք այս երկրների հետ, նոր կապեր կստեղծենք։ Մենք կաջակցենք ՄԱԿ-ին անդամակցել այն պետություններին, որոնք դեռ անդամ չեն»։ Այս նախադասությամբ Բուշի վարչակազմը, ի թիվս այլ պետությունների, ճանաչեց նաև Հայաստանի անկախությունը և հայտնեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամության մասին։