Շատերը չգիտեն նորաձև դարձած այս սանրվածքի իրական պատմությունը


08:30 , 25 դեկտեմբեր, 2017

Շատերն են հետևում նորաձևությանը և սանրվածքների դեպքում չեն մանրանում, թե դա ինչ է նշանակում: Հատկապես տղամարդիկ վերջերս կիրառում են սանրվածքներ, որոնց նշանակությանը ծանոթ չեն: Նմանատիպ սանրվածքներից մեկը կողքերից սափրած մազերն են: Այն իրոք շատ ոճային է և շատերին է սազում, հատկապես տարածված է հայտնիների շրջանում:

Այդպիսի սանրվածքը նորաձևության գագաթնակետին էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և խիստ կապված է Հիտլերի հետ: Այդ սանրվածքի ընտրությունը հստակ նշանակում էր կառավարության որոշման հետ համաձայնություն: Սափրումը կատարվում էր զինվորական պատրաստության ժամանակ, և վարսավիրական գործիքների բացակայության պատճառով զինվորներն ունենում էին նաև վնասվածքներ: Այն արտահայտում էր հրեա ժողովրդի հետապնդման և ոչնչացման գաղափարի իրականացման կողմնակից լինելու փաստը: