Պուտինն ու Ալիևը քննարկել են երկրների ռազմավարական գործընկերության զարգացումը


01:00 , 25 դեկտեմբեր, 2017
oerativ.am-ը գրում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ռազմավարական գործընկերությունը երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հետագայում ևս կզարգանա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նաև Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահի ծննդյան տարեդարձը: