ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գորհայք-«Զանգեր» ավտոճանապարհին և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն, իսկ Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ թույլ ձյուն, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում բուք է:
Ելնելով անբարենպաստ եղանակային պայմաններից` նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կուտակված են մոտ 168 բեռնատար և 81 մարդատար ավտոմեքենա: