Տեսնելով իր նորածին դստերն՝ այս կինը չհավատաց աչքերին. նման երեխաներ միլիոնից մեկի մոտ են ծնվում (Photo)


10:43 , 23 դեկտեմբեր, 2017
Երբ սևամորթ Սոֆիա Բլեյքն առաջին անգամ տեսավ իր նորածին դստերը՝ Թիարային, չհավատաց աչքերին։ Երեխան սպիտակամորթ էր, կապուտաչյա։ Սոֆիայի ամուսինը ևս սպիտակամորթ է, բայց նրանք կարծում էին, որ փոքրիկը նրանց երկուսի խառնուրդը կլինի։ 
Բժիշկները զույգին բացատրեցին, որ այդպիսի երեխայի ծնունդն իրականում հնարավոր է, բայց չափազանց հազվագյուտ երևույթ է՝ միլիոնից մեկի դեպքում։
Նախորդ ամուսնությունից Սոֆիան ևս մեկ սևամորթ աղջիկ ունի։