Գիտնականները պարզել են, թե կոնֆլիկտներում սոցիալական որ դասն է ավելի ողջամիտ


00:00 , 23 դեկտեմբեր, 2017

Վաթելոյի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում ապացուցել են, որ ցածր սոցիալական դասի ներկայացուցիչները կարող են շատ ավելի խելացի ու ողջամիտ լինել միջին դասի ներկայացուցիչներից։ Այս մասին հայտնում է phys.org-ը։

Հոգեբանները որոշել են ուսումնասիրել տարբեր դասերի ներկայացուցիչների ուղեղների գործունեությունը։ Փորձի ընթացքում կամավորների համար արհեստականորեն ստեղծել են կոնֆլիկտային իրավիճակներ։ Մասնագետները հետևել նրանց արարքներին և մտածողությանը։

Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր մեծացել են սեղմ պայմաններում, կարողանում են հաշվի առել շրջապատի մարդկանց կարծիքը և ավելի ողջամիտ են գտնվել կոնֆլիկտային իրավիճակներում, քան միջին դասի ներկայացուցիչները։

Հետազոտողները նշում են, որ ստացված արդյունքները կիրառելի են միայն միջանձնային, այլ ոչ թե միջխմբային հարաբերությունների համար։