Apple-ին դատի են տվել հին iPhone-ների աշխատանքը միտումնավոր դանդաղեցնելու պատճառով


23:00 , 22 դեկտեմբեր, 2017

Մեկ օր անց այն բանից, երբ Apple ամերիկյան կորպորացիան խոստովանեց, որ ծրագրային ապահովման իրենց թարմացումները դանդաղեցնում են iPhone-ի հին մոդելների աշխատանքը, 5 օգտատերեր հայցեր են ներկայացրել կորպորացիայի նկատմամբ՝ ընդդեմ աշխատանքի «խաբուսիկ և անբարո» մեթոդների, որոնք, ամերիկացիների կարծիքով՝ խախտում են սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքները։

Նշվում է, որ դատարան են դիմել Իլինոյս նահանգի 2 բնակիչներ, ինչպես նաև Օհայո, Ինդիանա և Հյուսիսային Կարոլինա նահանգներից մեկական բնակիչներ։ Նրանք հայտնել են, որ օգտագործել են մի շարք մոդելներ՝ iPhone 5-ից iPhone 7։

Ընկերությունում ավելի վաղ հայտարարել էին, որ դա արվում է սմարթֆոններում տեղադրված լիթիում-իոնային մարտկոցների աշխատանքը բարելավելու նպատակով։