ԱՄՆ-ում անչափահաս աղջիկը կարող է 40 տարով հայտնվել հոգեբուժական հիվադանոցում


22:00 , 22 դեկտեմբեր, 2017

Երեկ ԱՄՆ-ում երկու աղջիկներ մեղավոր են ճանաչվել 2014 թվականին տեղի ունեցած սպանության փորձում։ Դրա հետ կապված՝ դատարանը նրանցից մեկին դատապարտել է 25 տարվա հարկադիր հոգեբուժական կուրս անցնելու։

16-ամյա Անիսա Վեյերն իրեն մեղավոր է ճանաչել երկրորդ աստիճանի սպանության փորձում, սակայն հաստատել է, որ այդ ժամանակ հոգեպես հիվանդ է եղել։ Դատարանը նկատի է առել նրա խոսքերը և ուղարկել նրան հիվանդանոց։ Երկրորդ աղջկա դեմ դատը կկայանա հաջորդ տարվա փետրվարին, երբ նա հասնի չափահասության։ Դատախազները պահանջում են նրան առնվազն 40 տարով ուղարկել հոգեբուժական հիվանդանոց։

Անիսա Վեյերն ու Մորգան Գեյզերը, լինելով 12 տարեկան երեխաներ, Վիսկոնսինում անտառ էին քարշ տվել իրենց հասակակից տղային, որտեղ փորձել էին սպանել նրան՝ ի պատիվ կոմիքսների իրենց կուռքի։ Տղան ողջ է մնացել։ Աղջիկները նրան հասցրել էին դանակի 19 հարված։ Տղային անտառում գտել էր մի հեծանվորդ։ Աղջիկները խոստովանել են, որ պետք է սպանեին նրան՝ ապացուցելու իրենց հավատարմությունը Սլենդերմենին։