Տղամարդը կտրել է ընկերոջ առնանդամն ու գլխատել է նրան, քանի որ «զզվել էր» նրա ծխախոտի հոտից


00:45 , 22 դեկտեմբեր, 2017

Ռուս տղամարդուն դաժանաբար սպանել է ծխող ընկերը, որը «զզվել» է վերջինիս ծխախոտի հոտից ու ծխից։ 37-ամյա Էդուարդ Ասիլովին սենյակակից ընկերը դանակի մի քանի հարվածով սպանել է, ինչից հետո կտրել վերջինիս գլուխն ու առնանդամը։

Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Էդուարդի սենյակակից ընկերը, որը ձերբակալությունից հետո խոստովանել է մեղքը, ասել է, որ նրա նյարդերը պարզապես չեն դիմացել, երբ Էդուարդն իրենց սենյակում սկսել է ծխել։

Ոստիկանության պաշտոնական հաղորդման համաձայն՝ Էդուարդի դին հայտնաբերել են հարևանները՝ պատահարից մի քանի օր անց։ Էդուարդի սենյակակիցն, ում անունը չի հրապարակվում, սպանությունից հետո տեղափոխվել է Սիբիրի Իրկուտսկ քաղաք և սկսել է վարորդ աշխատել։ Հատկանշական է նաև այն, որ մարդասպանը կտրել է նաև զոհի ականջները և ձախ ձեռքի միջին մատը։