Life.panorama.am-ը գրում է.
Ձեռքերը մի՛ դրեք կզակին
Ազատվեք կզակը ձեռքերին դնելու սովորությունից: Պարբերաբար այդ դիրքով նստելու դեպքում ինչպես դեմքի, այնպես էլ դաստակների վրա մանր կնճիռներ են առաջանում:
Մատերով մի՛ սեղմեք բշտիկները
Մատերով բշտիկները սեղմելը ոչ թե կլավացնի մաշկի վիճակը, այլ կբարդացնի այն, քանի որ ինֆեկցիան կարող է տարածվել և նոր բշտիկների առաջացման պատճառ դառնալ: Բացի այդ, բշտիկները չի կարելի ծածկել տոնային կրեմով:
Մի՛ պառկեք քնելու՝ առանց մաքրելու շպարը
Գիշերը դեմքի մաշկը պետք է հանգստանա և «շնչի», այդ պատճառով էլ քնելուց առաջ շպարը հարկավոր է մաքրել: Օրվա ընթացքում տոնային կրեմի , ստվերաներկի կամ դիմափոշու վրա փոշու շերտ է գոյանում, մաշկի ծակոտիները փակվում են և կեղտոտվում, ինչի հետևանքով կարող են բշտիկներ առաջանալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։