«Հրապարակ». Չի բացառվում՝ ԲՀԿ-ականները որոշել են չմասնակցել Վանաձորի ավագանու երեկվա նիստին, որպեսզի որևէ մեկը «պատահաբար» կողմ չքվեարկի


09:10 , 21 դեկտեմբեր, 2017
«Վանաձոր համայնքի ավագանու երեկվա նիստին առաջին անգամ մասնակցել է Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի», նիստին չի մասնակցել ավագանու ԲՀԿ խմբակցության 3 ավագանին, թեպետ նախօրեին քննարկել էին բոյկոտը համատեղ դադարեցնելու հարցը:
 
Հաջորդ նիստերին ԲՀԿ ավագանին կմասնակցի: Ուշագրավ է, որ երեկ ընդունվել է Վանաձորի 2018 թվականի բյուջեն, և չի բացառվում՝ ԲՀԿ-ականները որոշել են չմասնակցել, որպեսզի որևէ մեկը «պատահաբար» կողմ չքվեարկի: Բյուջեին «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները դեմ են քվեարկել՝ ասելով, որ այն «անգրագետ» ու խնդրահարույց է, օրինակ՝ բազում կրճատումներ է նաև նախատեսում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: