Թեհրանում օդի աղտոտման պատճառով դպրոցները չորրորդ օրն անընդմեջ փակ են


23:10 , 20 դեկտեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Թեհրանի դպրոցները չորրորդ օրն անընդմեջ փակ են մնում՝ կապված այն բանի հետ, որ մթնոլորտում պահպանվում է աղտոտման բարձր մակարդակը, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ները: Դպրոցները փակ են նաև Սպահան, Ուրմիա և Թավրիզ քաղաքներում, որտեղ նույնպես բնապահպանական խնդիրներ են դիտվում:

ԶԼՄ-ների տվյալով՝ իրանական դպրոցներում ուսումնական շաբաթվա վերջը դեկտեմբերի 20-ն է, սակայն հայտնի չէ՝ պարապմունքները կվերսկսվեն արդյոք շաբաթ: