Ի՞նչ են դնելու աստղերն ամանորյա սեղանին. համեղ բաղադրատոմս Գայանե Մանուկյանից


18:00 , 20 դեկտեմբեր, 2017

BlogNews.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել այն հայտնի գեղեցկուհիներին, որոնք տոներին ընդառաջ կիսվում են ամանորյա ճաշատեսակների իրենց բաղադրատոմսով:  Պարզվում է՝ դերասան-պրոդյուսեր Վաչե Թովմասյանի կինը՝ դիզայներ Գայանե Մանուկյանը, ևս  ջանք չի խնայում խոհանոցում լինելու համար: Ներկայացնում ենք գեղեցիկ ֆոտոշարք ու  յուրահատուկ բաղադրատոմս Գայանեից: Ի դեպ՝ սա առաջին դեպք էր, երբ հայտնի ամուսինները համաձայնել են իրենց տանը լրատվամիջոցի ներկայացուցչի հյուրընկալել:

«Երկար էի մտածում՝ ինչ պատրաստել․ տարբերակները շատ են, եթե առիթն Ամանորն է, բայց ի վերջո որոշեցի վրացական խոհանոցից մի բան առաջարկել: Հաշվի առնելով, որ մայրիկս Վրաստանի հայուհի է, մեր խոհանոցում միշտ վրացական ուտեստներ կան, հատկապես՝ Ամանորին: Շատ ենք պատրաստում սացիվի, բայց այսօր չեմ պատրաստի, քանի որ դրա համար կպահանջվի երկու օր. այն հաջորդ օրն են մատուցում: Կառաջարկեմ փխալի՝ սառը նախուտեստ պատրաստել ու քանի որ սիրում եմ ֆյուժն խոհանոց՝ անհամատեղելին համատեղել, այսօր այն կմատուցեմ բալզամի կուքսուսով:

Փխալիի սեթ

Բաղադրությունը՝

200գ․ բազուկ

200գ․ սպանախ

200գ․ լոբի

200գ․ հավի թոք

200գ․ կաղամբ

200գ․ կաթնաշոռ

100գ․ ընկույզ

2 պճեղ սխտոր

1/2 բ. կտրտած թարմ մաղադանոս

1/2 բ. կտրտած թարմ համեմ

IMG_7187 copyIMG_7214 copyՍովորաբար դասական փխալին պատրաստում են սպանախից, լոբուց, բայց ոչ դասական փխալիի տեսակներ կան, որոնք այսօր կներկայացնեմ ձեր ուշադրությանը, օրինակ՝ հավի թոքից, քրքումով կաղամբից, նաև կաթնաշոռից: Նախապատրաստական աշխատանքն է մի փոքր երկար։ Պետք է շոգեխաշել և քամել բոլոր բաղադրիչներն այնպես, որ ջուր չմնա: Այս ամենն անելու համար մեզանից կպահանջվի մոտ մեկուկեսից երկու ժամ: Իսկ ահա պատրաստելն ավելի արագ է, ձեռքով աշխատում ենք ու ծեփում հետաքրքիր ֆորմաներ: Քանի որ շան տարի է, կուզենայի շուն ծեփել, բայց կավագործական այդպիսի ձիրք չունեմ ու գնդիկներ կպատրաստենք: Մատուցելիս զարդարում ենք նռան հատիկներով:

IMG_7183 copyIMG_7202 copyԵ՛վ ես, և՛ Վաչեն խոհանոցային գուրու ենք

Հանգստյան օրերին ես խոհանոցում եմ լինում, սիրում եմ ինքս պատրաստել այդ օրվա ընթրիքը, քանի որ ժամանակս ներում է: Աշխատանքային օրերին, ցավոք, չեմ հասցնում: Վաչեն պահանջկոտ է ու սիրում է համեղ ուտել, չի սիրում կրկնվել, նոր բաներ է փորձում: Երկուսս էլ խոհանոցային գուրու ենք և սիրում ենք խոհանոցային տարբեր հաղորդումներ դիտել, սննդի հարցում շատ պահանջկոտ ենք: Առողջ սնունդ ենք նախընտրում, ֆաստ ֆուդից շատ հազվադեպ ենք օգտվում, մեծամասամբ շոգեխաշած բանջարեղեն, միս ու սպիտակուց ենք օգտագործում:

Մեր ամանորյա սեղանին խոզի բուդ ու կոկորդիլոս չի լինում

Մենք Ամանորին այնքան եռանդով չենք պատրաստվում, ինչպես սովորաբար մեր հասարակության մեջ ընդունված է: Ամանորը դիմավորում ենք տանը, ընտանիքի անդամների հետ: Ծանր սեղան չենք պատրաստում: Մենք  պարզապես այդ օրն ունենում ենք այն, ինչն իսկապես սիրում ենք: Մեր ամանորյա սեղանին խոզի բուդ  ու կոկորդիլոս չի լինում: Նախընտրում ենք գինի, թեթև նախուտեստ: Մեր ամանորյա սեղանի զարդը լավ խմիչքն է ու հետաքրքիր դեսերտը, որը սիրով պատրաստում է Վաչեի մայրիկը: Ի դեպ՝ ասեմ, որ մայրիկս ու Վաչեի մայրիկը համեղ պատրաստելու հարցում, կարծես թե, մրցում են լավ իմաստով. երկուսն էլ լավ են պատրաստում, ես էլ սովորել եմ նրանցից:IMG_7201 copyIMG_7220 copyIMG_7185 copyIMG_7197 copy

2017-ն իմ կյանքի լավագույն տարին էր

Ամփոփելով այս տարին՝ կարող եմ միանշանակ ասել, որ 2017-ն իմ կյանքի լավագույն տարին էր, քանի որ ծնվեց աղջիկս՝ կյանքս փոխելով «առաջ և հետո»-ի։ Հաստատ հետոն ավելի լավն է, որովհետև ես ու Վաչեն կարծում ենք, որ Միան մեր լավագույն պրոյեկտն է:

2018-ից ակնկալիքներս մեծ են

Շատ ենք ուզում զարգացնել «Just black» նախագիծը, որպեսզի ի վերջո այն դառնա ազգային բրենդ, որը մեր նպատակն է, բայց դա շատ ջանք, եռանդ ու ժամանակ է պահանջում: Բոլորով միասին ենք պատրաստվում, ով ինչ հասցնում է։

IMG_7201 copyIMG_7208 copyIMG_7212 copyIMG_7189 copyIMG_7230 copyIMG_7225 copy

 Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Գևորգ Խուրշուդյանի