Իսպանական կուրորտի ջակուզիում տարածված հիվանդությունից զոհ և մոտ 20 տուժած կա


08:00 , 20 դեկտեմբեր, 2017

Operativ.am -ը գրում է

Իսպանիայի Մայորկա կղզում՝ Պալմա-Նովա հանգստյան գոտում, լեգիոներների հիվանդության վարակից մահացել է բրիտանացի տարեց զբոսաշրջիկ, հայտնում է The Sun-ը:

Ավելի ուշ պարզվել է, որ վարակը տարածվել է հանգստյան գոտու ջակուզիներից մեկից: Տուժել են ևս 19 հոգի: Կապված տեղի ունեցածի հետ՝ հյուրանոցը փակվել է:

Նշենք, որ լեգիոնելյոզը կամ լեգիոներների հիվանդությունը թոքերի սուր վարակ է, որը հատկապես վտանգավոր է տարեց մարդկանց համար և նրանց, ովքեր արդեն խնդիրներ ունեին առողջության հետ: