Ծննդաբերությունից հետո կինը հազիվ է փրկվել մահից բժիշկների թույլ տված աններելի սխալի պատճառով


07:00 , 20 դեկտեմբեր, 2017

Հղիության 9-րդ ամսում ամեն ինչ լավ էր ընթանում այս կնոջ մոտ: Երբ փոքրիկը պետք է լույս աշխարհ գար, սկզբում նա ծննդաբերելու էր ինքնուրույն, բայց հետո առաջացած դժվարության հետևանքով բժիշկները ստիպված էին կեսարյան հատում կատարել:

Երեխան լրիվ առողջ ծնվեց, սակայն մայրը մի քանի օր անց սկսեց վատ զգալ իրեն: Նրա որովայնը ծննդաբերությունից հետո փոքրանալու փոխարեն շարունակում էր ավելի մեծանալ: Կինը սարսափելի ցավեր  ուներ: Բժիշկները նրան ասում էին, որ ամեն ինչ կարգին է, և ցավերը վերագրում էին վիրահատությանը:

Երբ իրավիճակը բարդացավ, նրան տարան բժշկական ակադեմիայի վիրահատարան: Նրան հետազոտելուց հետո պարզվեց սարսափելի պատճառը. որովայնում օտար մարմին կար, որի շուրջ շատ հեղուկ էր հավաքվել: Նրան անմիջապես վիրահատելուց հետո պարզվեց, որ օտար մարմինը ոչ այլ ինչ է, քան նախորդ բժիշկների թողած հիվանդանոցային լաթի կտոր:

Երիտասարդ մայրիկն ուղղակի շոկի մեջ էր, քանի որ նրանց անզգուշության պատճառով ինքը զրկվելու էր կյանքից և որբ թողնելու երկու երեխաներին: Այժմ այս դեպքի շուրջ ընթանում է դատական գործ: Կինը պահանջում է գումարային փոխհատուցում իրեն պատճառած առողջական վնասի համար: