Ծննդաբերությանը հաջորդող տարվա ընթացքում նիհարելը ծայրահեղ կարևոր է


00:50 , 20 դեկտեմբեր, 2017

Life.panorama.am-ը գրում է.

Եթե կինը ծննդաբերությունից հետո չի ազատվում ավելորդ կիլոգրամներից, որոնք կուտակվել են հղիության ընթացքում, և ընդհակառակը ավելի է գիրանում, ապա նա ինքնաբերաբար հայտնվում է սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի առաջացման բարձր ռիսկայնության խմբում:

Բժիշկներն այս եզրակացությանն են եկել 305 հղի կանանց շրջանում արված հետազոտության շնորհիվ: Այս կանանցից մոտ 225-ը 1 տարվա ընթացքում կորցրել են ավելորդ քաշը: Նրանց մոտ նորմալ է եղել խոլեստերինի մակարդակը և արյան ճնշումը: Սակայն կանանց մեկ քարորդը էլ ավելի է գիրացել այդ մեկ տարվա ընթացքում և հենց նրանց մոտ էլ մեծ էր սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի առաջացման վտանգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։