ԱՄՆ-ն հայտնել է հիմնական սպառնալիքները երկրի ազգային անվտանգության համար


10:19 , 19 դեկտեմբեր, 2017

ԱՄՆ-ն հայտնել է հիմնական սպառնալիքները երկրի ազգային անվտանգության համար՝ Չինաստանի և Ռուսաստանի ամբիցիաները, «վտարանդի երկրներից»՝ Իրանից և Հյուսիսային Կորեայից եկող վտանգը, ինչպես նաև՝ միջազգային ահաբեկչությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության նոր մարտավարությունում, որը հրապարակել է Սպիտակ տունը:

«Մեր առջև է մարտահրավերների երեք հիմնական համալիր՝ Չինաստանի և Ռուսաստանի ռեվիզիոնիստական ջանքերը, վտարանդի երկրներ Իրանը և Հյուսիսային Կորեան, ինչպես միջազգային ահաբեկչական կազմակերպությունները, որոնց նպատակը Միացյալ Նահանգների դեմ ակտիվ գործողություններն են»,- ասվում է փաստաթղթում:

Կից նյութն՝ այստեղ։