Մայրը բժիշկներից պահանջում էր հետևել որդու առողջությանը և երեխային 323 անգամ հիվանդանոց էր տարել, ինչի հետևանքով նրան ձերբակալեցին


04:30 , 19 դեկտեմբեր, 2017

Ամերիկուհի Կեյլեն Բոուենը ութ տարի շարունակ բոլորին համոզում էր, որ իր որդին քաղցկեղ ունի, բժիշկներից պահանջում էր նրան անվասայլակով տեղափոխել, կերակրել խողովակի միջոցով և անգամ բարեգործական դրամահավաք էր կազմակերպել: Ութ տարվա ընթացքում երեխան մոր միջոցով 323 անգամ եղել է հիվանդանոցում և 13 վիրահատություն տարել:

Երեխայի հայրը նախկինում նրան դատի էր տվել` երեխայի հանդեպ տարօրինակ պահվածքի համար, սակայն դատարանը կնոջ կողմից էր եղել: Ժամանակի ընթացքում պարզվեց, որ Կեյլենի երեխան լրիվ առողջ է եղել և վիրահատություններն ուղղակի անիմաստ են եղել:

Ի վերջո կնոջը ձերբակալել են և զրկել ծնողական իրավունքներից: ՀԻմա նա սպասում է դատարանի վճռին: