Հանրապետության հրապարակը դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից 20:30-ը երթևեկի համար փակ կլինի. քաղաքապետարան


21:30 , 18 դեկտեմբեր, 2017

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառումը պատշաճ իրականացնելու և քաղաքացիների անվտանգ տեղաշարժն իրականացնելու նպատակով դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:30-ը ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակում ավտոտրանսպորտային երթևեկը»:

Ըստ քաղաքապետարանի, վերոնշյալ հատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում: