Apple-ը մտադիր է 2019 թվականին փակել iTunes ծառայությունը


00:00 , 19 դեկտեմբեր, 2017

Apple ամերիկյան կորպորացիան ցանկանում է 2019 թվականին փակել է iTunes հանրահայտ երաժշտական խանութը։ Այս մասին տեղեկությունը տարածել է weraveyou.com կայքը։ Հաղորդվում է, որ ընկերությունը նման որոշման է եկել վաճառքի անկումից հետո։

Apple-ում խոստովանել են, որ երաժշտության սպառման մոդելը փոխվել է, և այժմ պետք է մրցակցել հոսքային ծառայությունների հետ։

Հավանաբար օգտատերերին կսկսեն տեղափոխել հոսքային ծառայություն, որն արդեն ստեղծված է և կարող է հասանելի լինել օգտատերերին բաժանորդագրությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple-ը բանակցություններ է վարում երաժշտության ճանաչման Shazam ծառայության գնման շուրջ։ Գործարքի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ։ Որոշ տվյալներով՝ գործարքի արժեքը կարող է գերազանցել 400 մլն դոլարը։