Գառնիի նախկին գյուղապետը կանգնել է դատարանի առաջ


19:40 , 18 դեկտեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Կոտայքի մարզի Գառնի գյուղի նախկին գյուղապետ Աշոտ Վարդանյանը, որը մամուլում հայտնի է իր արտառոց վարքագծով, այժմ կանգնել է դատարանի առաջ:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանին է օրերս մակագրվել նախկին գյուղապետի վերաբերյալ քրեական գործ, որով նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:

Այսպես, Դատական տեղեկատվական համակարգից Aysor.am-ը տեղեկանում է, որ Աշոտ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով Գառնիի գյուղապետ, «դիտավորությամբ անձնական շահագրգռվածությունից ելնելով իր ծառայողական պարտականությունները չի կատարել»:

Ըստ աղբյուրի՝ Վարդանյանը չի կատարել, մասնավորապես, կառավարության որոշումները, որի համաձայն՝ գյուղացի Ռ. Բաբայանին նվիրաբերելու փոխարեն, նվիրատվության պայմանագրով Գառնի համայնքի Բանավան թաղամասի 5-րդ շենքի 4-րդ բնակարանը վաճառել է Արման Հովհաննիսյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։