Նոր ֆոտոշարք դերասանուհի Գայանե Ավետիսյանից, նա խոսել Է նաև «Դոմինո» սիթսքոմում չնկարահանվելու մասին (Photo)


22:00 , 18 դեկտեմբեր, 2017

Exklusivelife.com-ը գրում է.

Դերասանուհի Գայանե Ավետիսյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել: Գայանեն ֆոտոարքի առաջին լուսաբանումը բացառապես վստահել է՝ EXKLUSIVElife.com-ին: Նա նաև մեզ հետ խոսել է  «Դոմինո» սիթքոմում չնկարահանվելու մասին:

-Ինչով է պայմանավորված «Դոմինո» սիթքոմում այևս հանդես չգալու հանգամանքը:

-Դոմինո սիթքոմում ասելիք այլևս չուներ Սոֆան:

-Ինչով եք այսօր զբաղվում, կան արդյոք նոր առաջարկներ նոր նախագծերում հանդես գալու:
-Նկարահանումներ,մի քանի նոր նախագիծ,նոր երգերի խոսքեր... Զբաղվում եմ իմ սիրած գործով։

-Խոսենք մի փոքր նոր ֆոտոշարքից: Ում հետ եք աշխատել և ինչպես անվանել այս ֆոտոշարքը:
-Գեղամ Շերոյանի հետ աշխատանքը հաճույք է։ Ներկայացրել եմ հայկական նոր ապրանքանիշ ,պայուսակներ և աքսեսուարներ։

-Ինչպիսին էր 2017-ը Ձեզ համար և ինչ սպասենք առաջիկայում:
-2017-ը  լի էր անակնկալներով, անսպասելի, հաճելի, տխուր, անհասկանալի, երջանիկ...
Գործնական և իհարկե առողջ... ահա ինչպիսին էր...
Աշխարհը ոչ ոքի շուրջ չի պտտվում,եթե կարող ես զգալ պտույտի արագությունը՝ Երջանիկ ես։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։