Գիտնականները սմարթֆոնի համար ինքնավերականգնվող էկրան են ստեղծել


18:30 , 18 դեկտեմբեր, 2017

Ճապոնիայի համալսարանի պրոֆեսոր Տակուսո Այդան ստեղծել է ապակի, որը կարող է ինքնավերականգնվել: Ապագայում այդ նյութը կարելի է օգտագործել սմրաթֆոնների դիսփլեյների և այլ գաջետների համար:

Գիտնականի ստեղծած նյութը կոչվում է պոլիեթերային տիոմոչևինա: Կառուցվածքով, խտությամբ ապակի է հիշեցնում: Սակայն ֆիզիկական վնասումների դեպքում նյութը կարող է վերականգնվել: Վերականգնման տևողությունը կախված է վնասումների բնույթից:

Տակուսո Այդայի խոսքով՝ բացահայտումը պատահաբար է եղել, երբ պրոֆեսորը նոր տեսակի սոսինձ է մշակելիս եղել: