ՌԴ-ում պաշտոնապես մեկնարկել է 2018-ի նախագահական ընտրարշավը


18:20 , 18 դեկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել է 2018-ի նախագահական ընտրարշավը. հայտնում է РИА Новости-ն:

Կուսակցական և անկախ թեկնածուներն արդեն կարող են առաջադրել իրենց թեկնածությունն ու  անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):

Ըստ գործակալության` առաջադրվելու ցանկության մասին արդեն հայտնել է 23 անձ, այդ թվում` ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: