Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր


17:40 , 18 դեկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆրանսիական «CP Besançon Lutte» ակումբի կազմում դարձել է երկրի առաջնության բրոնզե մեդալակիր:

Այս մասին մարզիկը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառման միջոցով:

Ջուլֆալակյանն անցկացրած 9 գոտեմարտերն էլ հաղթանակով է ավարտել` մեծ առավելությամբ.

«Ցավոք, թիմի տղաներից մի քանիսը վնասվածքներ ունեին, այլապես չեմպիոնությունը շատ մոտ էր: Ամեն դեպքում, վատ արդյունք չէ թիմի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։