«Վերվարածներին» 10 տարվա հեռավորությունից փոխարինելու եկած «Անուղղելիները» ապացուցեց, որ «լավագույն նորը լավ մոռացված հինն է»: Սերիալը սիրվեց միանգամից, կարելի է ասել՝ կրկնելու ճանապարհին է այն հաջողությանն ու ռեկորդային վարկանիշը, որը գրանցել էր առաջին հումորային հեռուստասերիալը: «Անուղղելիների» գերդաստանում օրերս անասելի իրարանցում էր, որի ականատեսն է եղել նաև BlogNews.am-ը: Արբին, Անթառամը, Ճըպլը, Լիպոն ու մյուսները պատրաստվում են Ամանորին, նրանց տուն է ներխուժել կախարդանքը, որը բոլորին կերպարանափոխել է: Ի՞նչ անակնկալներ ու անսպասելի զարգացումներ են սպասվում հեռուստադիտողին ամանորյա ֆիլմում. սցենարիստները փակագծերը բացել չեն ուզում, միայն խորհուրդ են տալիս ուշի-ուշով հետևել «Շանթ»-ի տոնական եթերին՝ հետաքրքիր և ծիծաղաշարժ երեկո ունենալու համար: Իսկ մինչ կմոտենա Նոր տարվա գիշերը, առաջարկում ենք դիտել «Անուղղելիների» գունեղ ու տոնական ֆոտոշարքը: