Անժելա Սարգսյանը հղի է (Photo)


11:58 , 17 դեկտեմբեր, 2017

Մի քանի տարի առաջ ողջ համացանցը ողողված էր դերասանուհի Անժելա Սարգսյանի մասին նյութերով ու լուսանկարներով։ Նրա ինտիմ կյանքի մանրամասները հրապարակած երիտասսրդին մեղադրանք առաջադրեցին և դատապարտեցին 3 տարի ազատազրկման։ Սկանդալը վնասեց դերասանուհու անձնական կյանքին, բայց նպաստեց նրա կարիերային՝ նրա մասնակցությամբ ներկայացումներն անցնում էին լեփ լեցուն դահլիճներում։
Բայց հայկական իրականությունում նման պատմության մեջ հայտնված կնոջ համար, թվում էր, անձնական երջանկություն ունենալ այլևս հնարավոր չէ։ Սակայն լուսանկարից պարզ է, որ դերասանուհին երջանիկ է՝ նա սպասում է երկրորդ երեխային։ Եվ չի թաքցնում իր հղիությունը։
Լուսանկարը՝ Անժելա Սարգսյանի ֆեյսբուքի էջից։