Շաբաթը շփման գծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց


14:02 , 16 դեկտեմբեր, 2017

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: