«Ժամանակ». Մինչև հաջորդ տարվա ապրիլի 9-ը կամ դրան մոտ ընկած ժա­մանակը կարելի է համարել չհայտարարված փրայմերիզի ժամանակահատված


10:30 , 16 դեկտեմբեր, 2017

«Սահմանադրական փոփո­խություններով հաջորդ տարվա ապրիլի 9-ից հետո վարչապե­տի թեկնածու պետք է առաջադրի խորհրդարանական մե­ծամասնությունը, որն էլ պետք է ընտրի նրան: Չնայած ՀՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարել, թե ում է առաջադրելու վարչա­պետի պաշտոնում, բայց այս պահին կա վարչապետի առն­վազն երկու թեկնածու՝ ՀՀԿ նա­խագահ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Մինչև հաջորդ տարվա ապրիլի 9-ը կամ դրան մոտ ընկած ժա­մանակը կարելի է համարել չհայտարարված փրայմերիզի ժամանակահատված, երբ կուսակցության անդամները և հատկապես վերնախավը պետք է արտահայտեն իրենց կարծիքն այս երկու թեկնածուի վերբերյալ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: