Երուսաղեմի քաղաքապետը կայցելի Թբիլիսի


19:20 , 15 դեկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկետը պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք կայցելի 2018-ի սկզբին: Այս մասին «Գրուզիա օնլայն»-ին հայտնել է   Վրաստանում «Իսրայելի տան» ղեկավար Իցիկ Մոշեն: Նա մասնակցում էր  Թբիլիսիի ազգային գրադարանում հրեական գրքի անկյունի բացման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել է նաև Քնեսեթի պատվիրակությունը, որի անդամները Վրաստան են այցելել խորհրդարանի ղեկավարի հրավերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։