Բանանը դեռ չի թանկացել, բայց Ամանորից առաջ կթանկանա. ներկրող


19:00 , 15 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Բանանի ներկրմամբ զբաղվող մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի տեղեկացմամբ՝ բանանի մանրածախ գինը դեռ չի թանկացել, սակայն անպայման կթանկանա՝ հաշվի առնելով, որ Էկվադորում ամառվա համեմատ բանանի գները 3 անգամ թանկացել են:

Մյուս գործոնն էլ այն է, նրա խոսքով, որ հիմա պահանջարկը ամառվա համեմատ շատ ավելի մեծ է:

«Այս պահին ընդհանուր շուկայում բարձրացում չկա, խանութներ կան, որտեղ այն վաճառվում է 620 դրամով մեկ կիլոգրամի համար, թեև չեմ բացառում, որ առանձին տնտեսվարողներ մի փոքր բարձրացրել են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։