Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի դեմ ցույցերը կազմակերպել է Էրդողանի մտերիմներից մեկը. Deutsche Welle


15:00 , 15 դեկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթին Քյուլյունքը, ով նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է,  գումար է տրամադրել  Գերմանիայում գտնվող  «Օսմանցի գերմանացիներ» հանցավոր խմբավորմանը  զենքերի գնման, բողոքի ակցիաներ կազմակերպելու և Էրդողանի գերմանաբնակ ընդդիմախոսներին՝ այդ թվում և քրդերին  հետապնդելու համար։ Այս մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։

Պարբերականի փոխանցմամբ, Մեթին Քյուլյունքը հովանավորել է նաև  «Օսմանցի գերմանացիներ» հանցավոր խմբավորմանը՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագծի ընդունումից հետո Գերմանիայում հակահայկական ցույցեր կազմակերպելու համար:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ