Դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարարին մեղավոր ճանաչեց


14:30 , 15 դեկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը մեղավոր է ճանաչել ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին, ով մեղադրվում էր 2 մլն դոլար կաշառք ստանալու մեջ. հայտնում է Газета.ру-ն:

Նրա փաստաբանը հայտնել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել վճիռը:

Քանի՞ տարի է սպառնում Ուլյուկաևին, դատարանը դեռ չի հայտնել: