ՌԴ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2018-ի մարտի 18-ին


11:40 , 15 դեկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ Դաշնային խորհուրդը նշանակել է նախագահական ընտրությունների անցկացման օրը. հայտնում է РИА Новости-ն: Ընտրությունները կկայանան 2018-ի մարտի 18-ին:

Այսպիսով` պաշտոնապես մեկնարկել է նախընտրական արշավը, թեկնածուները կարող են գրանցվել և սկսել քարոզչությունը: