Փոքր մեծ սուտը. ինչո՞ւ է Մոուրինյոն վատաբանում Մխիթարյանին


07:00 , 15 դեկտեմբեր, 2017

armeniasputnik.am-ը գրում է

Եթե որևէ մեկը «յուրահատուկ» է, ուրեմն Մխիթարյանն է, կարծում է մեկնաբան Նոբել Առուստամյանը։ Նա պատմեց այն մասին` ինչ հեռանկարներ են սպասում Մխիթարյանին այլ ակումբներում, քանի որ գրեթե պարզ է, որ հայ կիսապաշտպանը լքելու է «Մանչեսթեր Յունայթեդը»։

 Հայտնի ֆուտբոլային մեկնաբան, «Հենրիխ 22-րդ» ֆիլմի հեղինակ Նոբել Առուստամյանը համոզված է` այն, որ Մխիթարյանը չի հայտնվում ՄՅՈՒ-ի հայտացուցակներում, ավելի շուտ Մոուրինյոյի քմահաճույքի հետևանք է, քան հենց ֆուտբոլիստի ֆիզիկական ու խաղային վիճակի։ Այդ մասին մեկնաբանը հայտնել է Sputnik Արմենիա մամուլի ակումբում կայացած Մոսկվա-Երևան տեսակապի ընթացքում։

Մխիթարյանը պահանջարկ վայելող խաղացող է, ու դա հաստատում են բոլոր մասնագետները՝ թե՛ Եվրոպայում, թե՛ամբողջ աշխարհում։ Նա իր ներկայությամբ կարող է զարդարել աշխարհի ցանկացած, նույնիսկ ամենահայտնի ու հավակնոտ ակումբը։ Այդպիսի խաղացողների պահանջարկը միշտ մեծ է, իսկ Մխիթարյանի դեպքում մեծ դեր է խաղում նաև Հենրիխի՝ հարձակվող կիսապաշտպանի, փլեյմեյքերի կերպարը։

ամբողջական նյութը կարդացեք այստեղ