Պոռնոդերասանուհին ինքնասպան է եղել համասեռամոլ տղայի հետ նկարահանման մերժումից հետո


04:30 , 15 դեկտեմբեր, 2017

Կանադացի պոռնոաստղ Օգաստ Էյմսն ինքնասպան է եղել հոմոֆոբ լինելու բազմաթիվ մեղադրանքներից հետո:

Մեղադրանքները նրա դեմ հնչել են, երբ պոռնոդերասանուհին հրաժարվել է նկարահանվել համասեռամոլ տղայի հետ սեքսուալ տեսարանում: Նա հայտարարել էր, որ հոմոֆոբ չէ, ուղղակի զգուշություն է դրսևորում ինչպես շատ իր պես դերասանուհիներ:

Նա ասում էր, որ անձնական կյանքում կարող են անել, ինչ ուզում են, բայց ինքն իր մարմինը վտանգի չի ենթարկի:

Նրա ընկերները վստահեցնում են, որ աղջիկը հակում ուներ դեպրեսիայի, և մեղադրանքներն ուղղակի սրել են նրա հոգեկան վիճակը: