Armtimes.com-ը գրում է.
Գյումրեցիները հարձակման են ենթարկվում քաղաքի բոլոր փողոցներում: Կյանքի եւ առողջության համար վտանգավոր պայմաններ են ստեղծվել ոհմակներով թափառող շների պատճառով: Շները քաղաքի գրեթե բոլոր հատվածներում ոհմակներով թափառում եւ հարձակվում են անցորդների վրա: Ակտիվ են հատկապես գիշերային ժամերին: Գյումրու քաղաքապետարանը շներին վնասազերծում է կրակելու միջոցով, սակայն, ինչպես կառույցից պնդում են, միայն այն դեպքում, եթե կա բողոք ու ահազանգ: Հնչած մեկ ահազանգի հետքով «Հավերժ հիշատակ» ՓԲԸ որսորդը գնացել Էլմիրա Հովհաննիսյանի շներին սպանել է:
Շներին կրակել են կիսակառույց շինության առաջին հարկում, որտեղ ապրել եւ խնամվել են շները: Տունը Էլմիրայինը չէ, այնտեղ թափառաշրջիկներ են բնակվում: Նրանցից մեկին էլ Էլմիրան ամեն օր սնունդ ու օղի է տվել, որ շներին հետեւի: Կենդանիներին օրը երկու անգամ Էլմիրան կերակրել է: Տիկինը պնդում է, որ իր շներն անվտանգ են եղել, «Հավերժ հիշատակ»-ի պատասխանատուն էլ նշում է, որ տարածքի բնակիչներն են բողոքել, դրա համար էլ իրենք եկել, վնասազերծել են շներին: Բայց թե որսորդը ինչպես, եւ հատկապես ինչո՞ւ է կրակել շներին կիսակառույցի առաջին հարկում, պատասխանատուն չգիտի:
«Այ, ես կուրսի չեմ, չեմ կարող ասեմ, բացել են, կրակել են, եթե մեր ընկերուհին կերակրում է շներին, թող բարի էղնի, էդ շներին պահե իրա տարածքում, կերակրե, էդ ժամանակ ոչ մեկը որպես թափառող շուն չի դիտե, չի վնասազերծե, 20 հատ շուն ունեք, վզկապ կապեք գոնե»,-ասում է «Հավերժ հիշատակ» ընկերության աշխատակից Մուշեղ Գրիգորյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։