Պուտինը 3 ժամ 40 րոպեում պատասխանել է 65 հարցի


19:20 , 14 դեկտեմբեր, 2017
Ռուսաստանի նախագահի 13-րդ մեծ մամուլի ասուլիսը տևել է 3 ժամ 42 րոպե և այդ ընթացքում լրագրողները հասցրել են 65 հարց ուղղել պետության ղեկավարին։

«Ինտերֆաքս»-ը գրում է  2008 թվականի ռեկորդը չի գերազանցվել, երբ  նրա ասուլիսը տևել էր 4 ժամ 40 րոպե, որի ընթացքում պետության ղեկավարը պատասխանել էր ավելի քան 100 հարցի:
2016 թվականին միջոցառման տևողությունը կազմել էր  3 ժամ 50 րոպե, որի ընթացքում Պուտինը պատասխանել էր 62 հարցի: