Մենք ձեռք ենք բերել անկախ Քրդստանի բանալին. Բարզանի


18:50 , 14 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Իրաքյան Քրդստանի նախկին ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեով քուրդ ժողովուրդը ձեռք բերեց Քրդստանի «անկախության բանալին»: 

Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, Բարզանին ասել է, որ «մի օր քուրդ ժողովուրդը կբացի անկախ Քրդստանի դուռը»:

«Մենք տուն ունեինք, բայց բանալին ուրիշի ձեռքում էր: Դռան դիմաց կանգնած էինք, ներս չէինք կարողանում մտնել, սեպտեմբերի 25-ին կատարած հանրաքվեով մենք ձեռք բերեցինք այդ բանալին»,- ասել է Բարզանին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։