Ահաբեկչության նախապատրաստման գործ. ԱՄՆ դեսպանատունն աշխատում է ՀՀ իրավապահների հետ


18:10 , 14 դեկտեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը աշխատում է Հայաստանի իրավապահների հետ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեղադրանքով ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացու հետախուզման առնչությամբ:

Aysor.am-ի հարցմանն ի պատասխան Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից փոխանցեցին. «Այս գործի հետ կապված մենք աշխատում ենք Հայաստանի իրավապահների հետ: Քննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկություններ չենք կարող տրամադրել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։